search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundԾրագրի առաջարկի  կազմում (Proposal Writing)
Ծրագրի առաջարկի  կազմում (Proposal Writing)
Դասընթաց/վորքշոփ
Դասընթաց/վորքշոփ
Թրեյնինգ (Բովանդակություն)
Թրեյնինգ (Բովանդակություն)
Բիզնես
star-favourite1
68,000 ֏

Դասընթացի մասին

ՀԱՀ Շարունակական կրթության բաժինը սկսում է «Ծրագրի առաջարկի կազմում» դասընթացը։

Դասընթացի ընթացքում ուսանողներին լիարժեք կներկայացվի նախագծերի առաջարկների կազմման գործընթացը (Project Proposal Writing), դրա տարբերությունները քրաուդֆանդինգից և ֆաունդռեյզինգից: Ուսանողները նաև մանրամասն կուսումնասիրեն «3 գործիք + 2 մեթոդ» մոդելը, որի շնորհիվ հնարավոր է գնահատել ցանկացած կազմակերպության ծավալած գործունեություն։

Դասընթացը ներառում է ինչպես նախագծերի առաջարկների կազմման սխեմաների և մեխանիզմների, այնպես էլ դիմելու կարգի վերաբերյալ գիտելիքներ։

Դասընթացի միտված է մասնակիցներին սովորեցնել ծրագրերի առաջարկներ կազմելու գաղտնիքները՝ հիմնվելով հայաստանյան ու արտասահմանյան պրակտիկ օրինակների ու քեյսերի վրա։

Դասընթացի ավարտին մասնակիցները հստակ պատկերացում կունենան՝ ինչպես վաստակել գումար բարի գործ կատարելով։

Դուք կսովորեք

Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել՝

  • Ծրագրերի առաջարկների կազմման սխեմաներ և մեխանիզմներ
  • Սոցիոլոգիական հետազոտություն և անալիզ,
  • Պատճառահետևանքային կապի սկզբունքներ,
  • Նախագծի պլանավորման և իրականացման փուլեր,
  • Սոցիալական ազդեցության վերաբերյալ տեսական գիտելիքներ,
  • Հասարակական միտքը էֆֆեկտիվ մշակել,
  • Բյուջետավորման գաղափար,
  • Դրամահավաքների (քրաուդֆանդինգ) նոր մեթոդներ,
  • Հայաստանյան և արտասահմանյան ֆաունդռեյզինգի և քրաուդֆանդինգի մի շարք օրինակներ՝ բերված իրական կյանքից։

Բովանդակություն

Դասընթացի բովանդակությունը՝

  • Ինչպե՞ս հասկանալ նախագծի խնդիրը,
  • Ինչպե՞ս խնդիրը վերածել գաղափարի,
  • Որո՞նք են հետևանքները և լուծումները խնդրի կոնտեքստում,
  • Ինչպե՞ս է ստեղծվում խնդրի և գործողության պատճառահետևանքային կապը,
  • Որո՞նք են թեստավորման ցուցիչները և մեթոդները, ռիսկերը և նախադրյալները,
  • Ի՞նչ է բյուջեն և ինչի՞ց է բաղկացած,
  • Ի՞նչ առանձնահատկություններ է պետք հաշվի առնել բյուջեն պլանավորելիս,
  • Ո՞րն է բյուջեի նկարագրությունը,
  • Ինչպե՞ս կազմել գործողությունների պլան և ի՞նչ նրբություններ է պետք հաշվի առնել՝ կախված ժամանակի պլանավորումից,
  • Ինչպե՞ս պլանավորել նախագծի կառավարման պրոցեսը,
  • Ինչպե՞ս կառավարել նախագծի իրականացման և գնահատման պրոցեսները,
  • Որո՞նք են արտաքին և ներքին ֆինանսավորման աղբյուրները և ինչպե՞ս աշխատել դրանց հետ։

Քարտեզ

courseImage

Բիզնես

Ծրագրի առաջարկի կազմում (Proposal Writing)

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Դարձեք բիզնես ոլորտի մասնագետ

Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։

Նմանատիպ դասընթացներ

Տեսնել ավելին
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
դասընթացի համար
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite1
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
դասընթացի համար